211652_close_icon
views-count2061 դիտում article-date 23:28 18-03-2022

Հայ բռնցքամարտիկները հավաք են անցկացնում Մեքսիկայում

Համահայկական բռնցքամարտի և պրոֆեսիոնալ մարզաձևերի ֆեդերացիայի մարզիկները շարունակում են հավաքը Մեքսիկայում: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարտի 20-ին մեր բռնցքամարտիկները կանցկացնեն պրոֆեիսոնալ մենամարտեր:
 
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել 11 բռնցքամարտիկով:

Մեքսիկայում ռինգ դուրս կգան 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Ռուբեն Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 60 կգ քաշայիններ Ժորժիկ Մարությանն ու Սամվել Այդինյանը, 63,5 կգ քաշայիններ Հրայր Մաթևոսյանն ու Համլետ Մնացականյանը, 67 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, 71 կգ քաշայիններ Արսեն Պողոսյանն ու Տիգրան Մելքոնյանը և 75 կգ քաշային Վահե Հաբեթյանը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀԲՊՄՖ նախագահ Գառնիկ Հարությունյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր