211652_close_icon
views-count1542 դիտում article-date 21:08 21-03-2022

Արտակարգ իրավիճակների նախարարությունը ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 446 դեպք, որից 162-ը՝ արտակարգ

Մարտի 14-ից 20-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 446 դեպք, որից 162-ը արտակարգ, այդ թվում՝ 49 հրդեհի, 2 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 133 կենցաղային կանչ. տուժել է 76 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 6 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 70 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 2052 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 1135 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: 

Ավելի մանրամասն՝

Նմանատիպ նյութեր