211652_close_icon
views-count4206 դիտում article-date 22:13 24-03-2022

Երևանում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվեց «Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Վերջինիս, որ թվով 18-րդն է և իր բնույթով խոշորագույնը տարածաշրջանում, այս անգամ իրենց մասնակցությունն է բերել ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։

«Խորհրդանշական է, որ այս տարվա ցուցահանդեսների շարքը մենք սկսում ենք շինարարական տեխնոլոգիաներին նվիրված մասնագիտական ցուցահանդեսով,- բացման խոսքում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

-Մեզանում ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի և առջևում խոշոր շինարարական ծրագրեր են նախատեսվում։ Հայերս շինարար ազգ ենք և ունակ մեր տունը շենացնելու՝ անկախ ծագող բարդություններից»։

Ըստ ՀԱԳՄ նախագահի՝ այս ցուցահանդեսը լավ հարթակ է հայրենական և արտերկրի արտադրողների միջև գործար նոր կապերի հաստատման համար։ Նա արդյունավետ աշխատանք և համագործակցության նոր հեռանկարներ մաղթեց մասնակիցներին։

Տարածաշրջանային նման ցուցահանդեսի կազմակերպումը մեծապես կարևորեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն։

Նրա խոսքով՝ շինարարության ոլորտն ապահովում է Ռուսաստանի Դաշնության համախառն ներքին արդյունքի 6%-ը, Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 7,5%, և սա հենց այն առաջնահերթ ուղղություններից մեկն է, որտեղ լայն հնարավորություններ կան թե երկկողմ, թե բազմակողմ համագործակցության համար։

Ցուցահանդեսի կազմակերպիչներին շնորհակալական խոսք հղեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյանը։ Նրա գնահատմամբ՝ նման նախաձեռնությունները մեծ խթան կարող են հանդիսանալ Կառավարության կողմից իրականացվող շինարարական ծրագրերին։ Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը հույս հայտնեց, որ ցուցահանդեսը մասնակից ընկերություններին լայն հնարավորություններ կտա ինչպես նոր սպառման շուկաներ գտնելու, այնպես էլ անհրաժեշտ տեղեկությունների փոխանակման համար։

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր թեմատիկ բաժիններ, այդ թվում՝ շինարարական տեխնոլոգիաներ և տրանսպորտային միջոցներ, շինարական նյութեր, փայտյա և մետաղական հավաքածուներ, էներգո-ջերմա- ջրամատակարարման, անվտանգության, ջեռուցման և օդափոխման համակարգեր, նախագծում, ինտերիերի ու էքսերիերի դիզայն, ծածկեր, մեկուսիչներ և այլն։

«Կովկաս․ շինարություն և վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 26-ը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր