10764 դիտում
13:40 25-03-2022
ԶԼՄ-ները հայտնում են Ժիրինովսկու մահվան մասին, Պետդումայի պատգամավորը տեղեկությունը հերքում է
Ռուսական ԶԼՄ-ները, վկայակոչելով ՌԴ սենատոր Ալեքսանդր Պրոնյուշկինին, հայտնել են, որ 75 տարեկան հասակում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին։
Վերջինս փետրվարի 3-ին Քովիդով հոսպիտալացվել էր։
Ժիրինովսկու մահվան մասին լուրը, սակայն հերքել է Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Վոլոդինը՝ ասելով, որ նա ողջ է, սակայն գտնվում է ծանր վիճակում։
«Նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչի առողջությամբ, ցանկանում եմ հանգստացնել. նա ողջ է։ Առողջական վիճակը իրոք ծանր է։ Այսօր կատարել են ՀՏ»,-իր տելեգրամայն ալիքում գրել է Վոլոդինը։
ՌԴ առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ Ժիրինովսկու վիճակը գնահատվում է ծանր կայուն։
Նմանատիպ նյութեր
4876 դիտում
17:52 20-03-2022
ՌԼԴԿ-ում հերքել են Վլադիմիր Ժիրինովսկու առողջական վիճակի վատթարացման մասին տեղեկությունը. News.am
12587 դիտում
23:21 18-01-2020
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը հերքում է հրապարակված տեղեկությունը
2299 դիտում
15:43 12-10-2015
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում