6684 դիտում
20:45 25-03-2022
«ԱՍԱԼԱ»-ի կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում»-ը տարին հայտարարել է ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ու նախաձեռնել միջոցառումների շարք
Հայ նորագույն պատմության ուղղությունը որոշողներից էր մեծ հաջողությունների հասած ճարտարգետ, գիտնական, գյուտարար, գրող Գուրգեն Յանիկյանը։
Կարինցի հայը՝ դեռ երեխա էր երբ տեսավ ու ապրեց իր ազգի մեծագույն ցավը՝ Հայոց ցեղասպանությունը եւ ի թիվս այլ ազգակիցների նաեւ ավագ եղբոր գլխատումն ու մոր խելագարության շեմին հասնելը։
Չէր մոռացել, հանգիստ չէր առել ողջ կյանքում... Հնարավոր բոլոր խաղաղ միջոցներով հայության ցեղասպանությունն իրականացնողների պատժին հասնելուն եւ հայրենակիցների վրեժը լուծելուն էր ձգտել, բայց իրականությունը այլ որոշում ու գործ էր պարտադրել...
Չէր վարանել այդուհետ եւ 1973-ի հունվարի 27-ին՝ 78 տարեկանում, հաստատակամորեն 13 փամփուշտ էր արձակել Սանտա Բարբարայում Թուրքիայի հյուպատոսի ու փոխհյուպատոսի վրա...
Հետեւած աղմկոտ դատավարությամբ Յանիկյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման, ծերության պատճառով 8 տարի անց ազատ արձակվեց ու 1984-ին բռնեց հավերժի ուղին։ Նրա աճյունասափորը հայրենիքում՝ «Եռաբլուր» պանթեոնում վերջնական հանգրվան գտավ 2019-ի մայիսի 5-ին։
Բոլորին առաջարկում ենք Գուրգեն Յանիկյանի հիշատակի օրը՝ մարտի 27-ին այցելել «Եռաբլուր»՝ հիշատակի եւ հարգանքի տուրք մատուցելու այս պատվարժան հային, որի վճռական քայլիցոգեշնչվածսկիզբ է առել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը՝ ՀԱՀԳԲ-ն։
ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ՏԱՐԻ՝ «Նպատակ եւ ճշմարտություն»
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ՀԱՀԳԲ-ի (ԱՍԱԼԱ) կնքահոր՝ Գուրգեն Յանիկյանի գործողության 50-ամյակին ընդառաջ, «Հայաստանի ժողովրդական շարժում» հայրենասիրական-հասարակական կազմակերպությունը տարին հայտարարել է ՅԱՆԻԿՅԱՆԱԿԱՆ ու նախաձեռնել «Նպատակ եւ ճշմարտություն» խորագրով միջոցառումների շարք։
Այն մեկնարկել է մարտի 4-ին՝ «Գուրգեն Յանիկյան եւ ԱՍԱԼԱ» գիտաժողովով ու կամբողջանա տարվա ընթացքում կայանալիք մշակութային, գիտական, հրատարակչական եւ այլ բնույթի միջոցառումներով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
13:50 22-12-2024
Գևորգ Պապոյանը ընդունել է մի խումբ քաղաքացիների, ծանոթացել նրանց խնդիրներին
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում