211652_close_icon
views-count60075 դիտում article-date 21:52 25-03-2022

Երևանում թալանել են «Հանրային հեռուստաընկերության» հեռուստածրագրի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավարի տունը. տարել են ոսկյա զարդեր ու գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 22-ին Երևանում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով:

Այդ օրը երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Մարգարյանը և հայտնել, որի  նույն օրը՝  ժամը 13:10-ից մինչև 18:50 -ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկանան միջոցների գործադրմամբ բացել են Բակունցի փողոցի վրա գնտվող իր բնակարանի դռան փականը և  մտնելով ներս, այնտեղից հափշտակել են ոսկյա զարդեր և գումար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել  ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  և քննչական  համատեղ գործողություններ՝  հանցագործությունը բացահայտելու,  գողի կամ գողերի ինքնությունը պարզելու և գողոնը հայտնաբերելու  ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ. Մարգարյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը աշխատում է  «Հանրային հեռուստաընկերությունում» հեռուստածրագրի վերլուծության և վերահսկողության ծառայության ղեկավար,  իսկ բնակարանից էլ հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր և խոշոր չափի գումար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նմանատիպ նյութեր