1760 դիտում
09:47 26-03-2022
Փոխվարչապետը` հոգաբարձուների խորհրդի նախագահ. բուհերի քաղաքականացումը շարունակվում է․ «Ժողովուրդ»
«ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բուհերն ու, առհասարակ, կրթական համակարգն ապաքաղաքականացնելու կոչերով իշխանության եկածները շարունակում են իրենց բռի մեջ առնել բարձրագույն ուսումնական հաստատությունները:
«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ Երևանի պետական համալսարանի, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգելուց հետո իշխանությունն այժմ էլ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ կարգել:
Մաթևոսյանն այդ պաշտոնին վերջերս է նշանակվել, պարզապես իշխանությունները նախընտրել են չբարձրաձայնել դրա մասին հերթական անգամ քննադատության թիրախում չհայտնվելու համար:
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փաստացի լծվել է հայաստանյան բոլոր բուհերը քաղաքականացնելու ու իրեն ենթարկելու գործին:
Իսկ 2018-ի ապրիլյան ընդվզման օրերին, հիշեցնենք, Ռոդենի արձանի ֆոնին կանգնած ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, թե բուհերի ռեկտորները կուսակցական պատկանելիություն պետք է չունենան, կրթօջախներն էլ ապաքաղաքական մարմիններ պետք է լինեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1934 դիտում
09:27 04-07-2015
Բաղրամյան պողոտայում հաջորդ փուլը պետք է լինի քաղաքացիականության քաղաքականացումը. «168 ժամ»
Այս բաժնից
877 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
913 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1756 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»