3858 դիտում
11:03 26-03-2022
Լավրովը կարծում է, որ արևմտյան երկրները «հիբրիդային պատերազմ» են հայտարարել Ռուսաստանին․ «Ամերիկայի ձայն»
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արեւմտյան երկրները «իսկական հիբրիդային պատերազմ» են հայտարարել Ռուսաստանին, որի նպատակն է ոչնչացնել ռուսական տնտեսությունը եւ ամբողջ երկիրը։ Այս տեսակետը նախարարը հայտնել է ուրբաթ օրը Հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի խորհրդի նիստում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Այսօր մեզ իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել՝ «տոտալ պատերազմ». այս եզրույթը, որն օգտագործում էր նացիստական Գերմանիան, այժմ օգտագործում են եվրոպացի շատ քաղաքական գործիչներ, երբ խոսում են այն մասին, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ։ Նպատակները չեն թաքցվում, դրանք հայտարարվում են հրապարակայնորեն՝ ոչնչացնել, ջարդել, խեղդել ռուսական տնտեսությունը և ամբողջ Ռուսաստանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովն Արևմուտքում ձեռնարկված միջոցներն անվանել է «պատժամիջոցային անօրինություն» և ավելացրել, թե իր համար ակնհայտ է, որ արևմտյան բոլոր արժեքները՝ խոսքի ազատությունը, շուկայական տնտեսությունը, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, անմեղության կանխավարկածը, այլեւս որեւէ արժեք չունեն։
Սպիտակ տունը բազմիցս է հայտարարել, որ պատժամիջոցների նպատակը ոչ թե Ռուսաստանի քաղաքական համակարգը փոխելն է, այլ՝ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում Ռուսաստանի ծախսերը մեծացնելը:

Նմանատիպ նյութեր
3908 դիտում
23:27 07-11-2020
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին
1218 դիտում
09:49 01-04-2021
Հիբրիդային պատերազմ․ պետությունը զիջում է իր առաջնայնությունը լավ ապրուստին․ «168 ժամ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»