211652_close_icon
views-count1644 դիտում article-date 20:13 26-03-2022

ԱՄՆ նախագահը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայում հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Պենգատոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Սա ամերիկյան և ուկրաինական կողմի՝ նման մակարդակով առաջին հանդիպումն է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր։ Ալեքսեյ Ռեզնիկովը Թվիթերում հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև քաղաքական ու պաշտպանական ոլորտներում ընթացիկ հարցերը և համագործակցությունը։

Նմանատիպ նյութեր