136151 դիտում
15:39 27-03-2022
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են բեռնատար Volvo-ն ու 06-ը. վերջինս վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:45-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 54-ամյա Ռադիկ Ամիրխանյանի վարած Volvo մակնիշի բեռնատար ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել նշված բժշկական կենտրոնի բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ տեսուչներ Էդգար Բաղդասարյանն ու Գարիկ Բաբայանը:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Աշոտ Եղիազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմիեն Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+