211652_close_icon
views-count1583 դիտում article-date 21:25 28-03-2022

Հայաստանի հրաձիգները փայլուն հանդես եկան Եվրոպայի առաջնությում. թիմային հաշվարկով մեր հավաքականն 1-ինն էր

Հայաստանի հրաձիգները Նորվեգիայի Համար քաղաքից բարձր տրամադրությամբ կվերադառնան հայրենիք: Ինչպես հայտնի է, Եվրոպայի առաջնության մեկնարկում, 10մ վազող թիրախ նորմալ վազք մրցաձևում / 30 + 30 կրակոց /  երևանցի Լիլիթ Մկրտչյանը նվաճել է չեմպիոնի, իսկ գյումրեցի Արուսյակ Գրիգորյանը ՝  փոխչեմպիոնի կոչումը:

Մրցումների հաջորդ փուլում, խառը վազք մրցաձևում , բայց ՝   20 + 20մ կրակոցով, նշած մարզուհիները, նույն հերթականությամբ կրկին դարձան Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն:

Չորս մեդալ նվաճեցին նաև երիտասարդական առաջնության մեր ներկայացուցիչները:

Վազող թիրախ նորմալ վազք  և խառը վազք  մրցաձևերում երևանցի Գոհար Հարությունյանը  և գյումրեցի Գոռ Խաչատրյանը տղաների և աղջիկների անհատական պայքարում արժանացան երկուական ոսկե մեդալի:

Հիշեցենք, որ բոլոր մրցաձևերում թիրախների հեռավորությունը կրակագծից 10 մետր է: 

Թիմը  մրցավայր  է ուղեկցել  գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը:

Հայաստանի նշանառուները առաջիկայում իրենց դիպուկությունը կդրսևորեն աշխարհի առաջնությունում և  գավաթի խաղարկության փուլերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր