6780 դիտում
15:05 04-07-2017
Սեյրան Նիկողոսյան. Հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան
Հրաձգության Հայաստանի երիտասարդական հավաքականն օրեր առաջ Գերմանիայի Զուլ քաղաքում մասնակցեց աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի հույսերը չարդարացան` ոչ մի մասնակից եզրափակչում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչը խոսեց հայ հրաձիգների մրցելույթների մասին.
«Շատ լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը և անհաջող ելույթներն իսկապես զարմացրին: Մեր հրաձիգները սպասվածից վատ հանդես եկան: Մրցանակային տեղի ակնկալիք Զավեն Իգիթյանից ունեի: Նա ավելի փորձառու է և տարիքը համապատասխանում էր, բայց չստացվեց:
Մյուս մարզիկները պատանիներ են: Նրանց մոտ գուցե լարվածությունն էր մեծ, քանի որ առաջին անգամ էին մասնակցում աշխարհի երիտասարդական առաջնությանը: Յուրաքանչյուր մրցաշարից առաջ բոլորը մեդալ են ակնկալում, իսկ դա հոգեբանորեն ճնշում է:
Պատանիներն ավելի շատ փորձառության համար մրցեցին: Նրանց համար հաջորդ տարին շատ կարևոր է, քանի որ առջևում Բունեոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերն է: Մինչ այդ, նրանք պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի և Խաղերին մասնակցելու իրավունք ձեռք բերեն»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը:
Մարզիչը նշեց, որ առաջիկայում հրաձիգները կմարզվեն տեղում և կմասնակցեն ներքին մրցաշարերին:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
21:25 28-03-2022
Հայաստանի հրաձիգները փայլուն հանդես եկան Եվրոպայի առաջնությում. թիմային հաշվարկով մեր հավաքականն 1-ինն էր
1769 դիտում
18:27 31-03-2021
«Բարսելոնայի» ֆինանսական վիճակը սպասվածից ավելի վատ է
Այս բաժնից
2941 դիտում
11:01 21-01-2025
Հենրիխ Մխիթարյանի ծննդյան օրն է․ ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ»-ը շնորհավորել են
2914 դիտում
22:48 20-01-2025
Հայտնի է՝ երբ Երևանում կանցկացվի Եվրոպայի առաջնությունը
6880 դիտում
16:19 19-01-2025
Հայտնի է Արման Ծառուկյանի ապաքինման ժամկետը