211652_close_icon
views-count8208 դիտում article-date 22:46 28-03-2022

Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել, գրումէ  Tert.am-ը։

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է չեչենական խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։

Նա ընդգծել է Կադիրովի ներդրումը Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի ղեկավարին՝ նոր կոչման համար։ 

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հաղորդել էր, որ  Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցում են Կադիրովների գերդաստանի բոլոր տղամարդիկ։

Նմանատիպ նյութեր