1900 դիտում
15:51 30-03-2022
Անֆիմովը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է համատեղ դիմադրեն «Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությանը»
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները մտադիր են մայիսին քննարկել համատեղ միջոցառումները, որոնք նվազագույնի կհասցնեն արեւմտյան պատժամիջոցների ազդեցությունը տնտեսությունների վրա։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը, փոխանցում է tass.ru-ն։
«Ռուսական կողմի խնդրանքով կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստին, որը տեղի կունենա տեսակոնֆերանսի միջոցով մայիսի 20-ին, առաջարկվում է բարձրացնել պատժամիջոցների ճնշման տակ գտնվող ԱՊՀ երկրների տնտեսությունների աշխատանքին ուղղված համատեղ գործողությունների հարցը»,- ասել է Անֆիմովը:
Նրա խոսքով՝ խնդիր է դրված ընդհանուր մոտեցումներ մշակել՝ պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, որոնք տարածվել են ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի վրա, քանի որ դրանք կազդեն «Համագործակցության բոլոր երկրների տնտեսությունների արդյունավետության վրա»։
Անֆիմովը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է համատեղ դիմադրեն «արեւմտյան պատժամիջոցների բացասական ազդեցությանը»։ Մասնավորապես՝ իրականացնել համատեղ նախագծեր, արագացնել ավելի վաղ նախատեսված ներդրումային ու ինովացիոն նախագծերը, երբ տնտեսություններն աշխատում էին «նորմալ պայմաններում»։

Նմանատիպ նյութեր
2971 դիտում
11:13 04-04-2018
Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել դիմակայել Իրանի «կործանիչ ազդեցությանը»
1526 դիտում
10:14 28-12-2020
ԱՄՆ-ն Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար 290 մլն դոլար է հատկացրել
Այս բաժնից
655 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
931 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը