1529 դիտում
10:14 28-12-2020
ԱՄՆ-ն Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար 290 մլն դոլար է հատկացրել
Միացյալ Նահանգների իշխանությունները «Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու» համար 290 մլն դոլար են հատկացրել։ Այս մասին ասված է 2021 ֆինանսական տարում կառավարության աշխատանքը ֆինանսավորելու մասին օրինագծերի փաթեթի փաստաթղթերից մեկում, որը նախօրեին հաստատել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10364325?fbclid=IwAR3YCYtw9PKcayKjpL3Yomzf-BGVjA6A3UFNII_rwuX5In59uX3cJnojsl8]tass.ru[/url]-ն։
Նշվում է, որ խոսքը, մասնավորապես, ԱՄՆ պետական բյուջեից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայն» և «Ազատություն/ Ազատ Եվրոպա» ռադիոկայանների աշխատանքի համար միջոցների հատկացման մասին է։
Ընդ որում, «Չինաստանի ազդեցությանը հակազդելու» համար հատկացվում է 300 մլն դոլար։
Փաստաթուղթը նաև արգելք է պարունակում «Ռուսաստանի Դաշնության կառավարության ռազմավարական նպատակներին հասնելուն նպաստող գործունեության ֆինանսավորման համար, որը, պետքարտուղարի կարծիքով, կարող է սպառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին»:
Փաստաթղթերում հիշատակվում են նաև միջոցներ, որոնք կօգտագործվեն «Եվրոպայում, Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում իրավապահ մարմինների և անվտանգության ուժերի ունակությունների ամրապնդման և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման ծրագրերին»։
Նմանատիպ նյութեր
6369 դիտում
19:59 11-08-2018
Ամերիկյան դատարանը Monsanto-ին պարտադրել է 290 մլն դոլար փոխհատուցում վճարել քաղցկեղով հիվանդացած այգեգործին
2971 դիտում
11:13 04-04-2018
Թրամփն ու Նեթանյահուն պայմանավորվել են շարունակել դիմակայել Իրանի «կործանիչ ազդեցությանը»
1900 դիտում
15:51 30-03-2022
Անֆիմովը կարծում է, որ ԱՊՀ երկրները պետք է համատեղ դիմադրեն «Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությանը»
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում