95233 դիտում
17:03 30-03-2022
Քաջարանում զինված անձինք փորձել են թալանել բանկոմատը․ նրանցից մեկը կրակել է ոստիկանության բաժանմունքի պետի ուղղությամբ․ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարականով՝ վնասազերծումն իրականացվել է բանակցությունների արդյունքում․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, մարտի 30-ին, մարտաֆիլմ հիշեցնող դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաջարան քաղաքում տեղադրված բանկոմատներից մեկը փորձում են թալանել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։
Պարզվում է, որ Քաջարան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 2-րդ շենքի առաջին հարկում գտնվող բանկոմատի սրահից դիմակավորված մի քաղաքացի փորձում է դիմել փախուստի, և մտնում է այն սրահը, որտեղ բանկոմատն է։ Տեղում պարզվում է, որ ևս 2 դիմակավորված անձինք կան ներսում։
Ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետը ներկայացել է և պահանջել, որպեսզի կասկածյալ հանցագործները հանձնվեն։
Մինչ ոստիկանները սպասում էին, որ նրանք պետք է հանձնվեին, բաժանմունքի պետի ուղղությամբ կրակոց է արձակվում։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Իրավիճակի մասին բաժանմունքի պետը տեղեկություն է փոխանցում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Հովհաննիսյանը դեպքի մասին զեկուցում է ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ ՀՀ ոստիկանապետը կարգադրում է, որպեսզի վարեն ճիշտ և հմուտ բանակցություններ, որ կասկածյալները չշարունակեն կրակոցներ արձակել և ինքնակամ վայր դնեն զենքն ու հանձվեն իրավապահներին։
Սկսվում են բանակցությունները, որոնք ղեկավարում են Սյունիքի մարզի ոստիկանապետ Ա․ Մամիկոնյանն ու ոստիկանության Կապանի բաժնի պետ Դավթյանը։
Մոտ մեկուկես ժամ բանակցությունների արդյունքում կասկածյալներից 2-ը վայր են դնում զենքն ու հանձնվում ոստիկաններին։ Վերջիններս բերման են ենթարկվում ոստիկանության Կապանի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք են՝ Քաջարան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Կարեն Բալասանյանը և 30-ամյա Տիգրան Մարկոսյանը։ Վերջինս իրավապահներին է հանձնել նաև ԱԿՍ տիպի ինքնաձիգը, որը լիցքավորված է եղել 5․45 մմ տրամաչափի փամփուշտներով, պարունակը և «Ջ-1» մարտական նռնակ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նշանակավել է դատաձգաբանական փորձաքննություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալ հանցագործներից 3-րդին ժամեր անց ոստիկանները նույնպես հայտնաբերել են, ով Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Գալստյանն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1867 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)