3097 դիտում
20:42 30-03-2022
Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ ՀՀ ժամանած 34 աշակերտները ընդգրկվել են տարբեր դպրոցներ
Սովորողին հանրակրթության մեջ ընգրկելու գործընթացն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N1640-Ն հրամանով հաստատված՝ «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի»:
Նշյալ կարգի համաձայն, օտարերկրյա քաղաքացիները, երկքաղաքացիները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցողները, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկն է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մյուսը` նշվածներից որևէ մեկը, երեխայի ուսուցման լեզվի ընտրությունը կատարում են ինքնուրույն: Մնացած դեպքերում, երբ սովորողի ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ուսուցման լեզուն հայերենն է:
1-4-րդ դասարաններն այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատությունում (դասարանում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս ուսումը շարունակում են հայերենով ուսուցմամբ համապատասխան դասարանում՝ համաձայն անհատական ուսուցման պլանի:
Ուսումնառության ընթացքում առնվազն 5 տարի անընդմեջ այլ երկրներում օտար լեզվով ուսուցմամբ հաստատություններում (դասարաններում) սովորած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների երեխաները Հայաստանի Հանրապետություն վերադառնալիս կարող են ուսումը շարունակել օտար լեզվով ուսուցմամբ համապատասխան դասարաններում` դրանց առկայության դեպքում:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից ռուսերենով ուսուցում իրականացվում է Կենտրոն վարչական շրջանի հհ.7, 8, 55, Էրեբունու 35, Շենգավիթի 69, Արաբկիրի 77, Աջափնյակի 122, Ավանի 124, Արաբկիրի 132, Քանաքեռ-Զեյթունի 147, Նոր Նորքի 164, Մալաթիա-Սեբաստիայի 176, Դավթաշենի 192 դպրոցներում, որտեղ գործում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:
Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից և Բելառուսից ընդհանուր առմամբ 34 սովորողներ ընդգրկվել են հհ.7, 20, 35, 69, 77, 78, 106, 124, 132, 138, 164 դպրոցներ: Մասնավորաբար, 30 սովորողների կրթությունը կազմակերպվում է ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, 4 սովորողներինը՝ հայերենով ուսուցմամբ դասարաններում:
Սովորողների ընդունելությունը դպրոցներ կազմակերպվում է կրթության շարունակականության ապահովման և երեխայի լավագույն շահի առաջնահերթությամբ՝ ներգրավված աշակերտների համար ապահովելով միջավայրին հարմարեցմանը և կրթական կարիքների բավարարմանը միտված անհրաժեշտ աշխատանքների կազմակերպումը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն՝ 011 514 248, 011 514 250 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր
3883 դիտում
19:56 25-11-2016
ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորված չեն ԼՂ հակամարտությամբ. Յենս Ստոլտենբերգ
3328 դիտում
21:33 13-07-2020
Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությամբ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»