211652_close_icon
views-count3331 դիտում article-date 21:33 13-07-2020

Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտությամբ

Վրաստանի նախագահը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի և Հայաստանի միջև հուլիսի 12-13-ը տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարության մեջ, փոխանցում է [url=https://www.interpressnews.ge/en/article/108374-president-expresses-concern-over-armed-conflict-on-border-between-azerbaijan-and-armenia]Interpressnews[/url]-ը: «Այսօր, երբ մենք բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և համաշխարհային կայունության պահպանումը հսկայական նշանակություն ունեն: Խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր ընկերների ու գործընկերների` Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման համար: Վրաստանի նախագահը հույս է հայտնում, որ անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն ժամանակին և իրավիճակի հետագա էսկալացիան կկանխվի խաղաղ բանակցությունների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր