5920 դիտում
12:35 31-03-2022
Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել ԼՂ-ից. Բաքուն պնդում է՝ Լեռնային Ղարաբաղ չկա. Փաշինյան
Տարածաշրջնային էսկալացիա հարուցելու նպատակով Ադրբեջանի կողմից ամենաշատը շահարկվածը, թերեւս Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի թեման է: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը անարձագանք է թողնում այդ հարցը: Այս տվյալը, մինչդեռ, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ես բազմիցս հրապարակային արտահայտել են Հայաստանի պատրաստակամությունը Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր:
Բայց բանը հասել է նրան, որ Ադրբեջանն այսօր էլ շարունակաբար հայտարարում է, թե Հայաստանի 5 կետանոց առաջարկ է փոխանցել, բայց մենք իբր անարձագանք ենք թողել այդ առաջարկությունները: Կառավարության նախորդ նիստում ես մանրամասն անդրադարձել եմ այս խնդրին, եւ ասել, որ մարտի 10-ին Հայաստանին է փոխանցվել Ադրբեջանի 5 կետանոց առաջարկ եւ մենք մարտի 14-ին գրավոր պատասխանել ենք այդ առաջարկին: Պատասխանը փոխանցել ենք այն ճանապարհով, որով ստացել ենք: Այն մեզ է փոխանցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիրը, մենք էլ պատասխանը փոխանցել եմ ՄԽ երկրների միջոցով: Նաեւ հրապարակային հայտարարել ենք, որ Ադրբեջանի առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, Հայաստանը ԱԳ նախարարը մարտի 21-ին հայտարարել է. «մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված ռաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա, այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկւի խմբին փոխանցմավ մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը եւ հետեւաբար այդ հենքի վրա պատրաստ են խաղաղության բանակցությունների մեկնարկին»:
Սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է եւ ինչպես տեսնում եք, Ադրբեջանի 5 կետանոց առաջարկին Հայաստանը պատասխանել է թե հրապարակային, թե աշխատանքային, դիվանագիտական խողովակներով»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պատասխանը նշանակում է, որ Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության եւ սահմանների անխախտելիության սկզբունքը:
«Ուրեմն հարց է ծագում. Ինչո՞ւ է Ադրբեջանն այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն: Պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային ու դիվանագիտական արձագանքներում արձանագրել է, որ կա ԼՂ հիմնախնդիր եւ Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետ է հասցեագրվի ԼՂ հայության իրավունքների հարցը:
Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այլ արդեն լուծված է: Բաքվի այս դիրքորոշումը սակայն չի պատասխանում մի կարեւոր հարցի. Իսկ ինչպես է լուծվել ԼՂ հայության իրավունքների հարցը: Այս հարցի պատասխանը չկա եւ սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին, ինչի դրսևորումը տեսնում ենք միաջզգային ամենատարբեր հարթակներում»,-ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը՝ հասկանալով, որ ԼՂ խնդիրն առկա է եւ ավելի է արտահայտվելու միջազգային օրակարգով, փորձում է ոչ թե լուծել այդ հարցը, այլ փակել այն եւ այս գործողությունն է մեկնարկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղից, որը շարունակվելու ակնհայտ միտում ունի.
Ադրբեջանը փորձում է տեղահանել բոլոր հայերին Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար: Եթե սխալվում ենք, թող Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետաքրքրվածություն ցուցաբերի: Իսկ պաշտոնական Բաքուն հակառակ ուղղությամբ է շարժվում՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղ չկա: Նաեւ այս է պատճառը, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները բավական ագրեսիվ են արձագանքում բոլոր այն դեպքերին, երբ միջազգային հանրությունը օգտագործում է Լեռնային Ղարաբաղ անվանումը»,,-ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր
700 դիտում
15:26 16-04-2024
Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում
808 դիտում
17:40 22-02-2024
Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան
Այս բաժնից
2809 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3958 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին