211652_close_icon
views-count1238 դիտում article-date 18:10 01-04-2022

Ամփոփվել են Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները

Ամփոփվել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ Գյումրիում իրականացված Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի պատմական ժառանգության ուսումնասիրության արդյունքները: Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ ներգրավված իտալացի փորձագետները Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, ինչպես նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողների ներգրավմամբ Գյումրիում ուսումնասիրություններ են կատարել՝արգելոց-թանգարանի գոտևորման աշխատանքների շրջանակում մեթոդաբանության մշակելու համար:

Կոմիտեի կազմակերպած տասնօրյա աշխատաժողովի ընթացքում կատարված համատեղ աշխատանքի արդյունքները ներկայացվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի և Հայաստանում Իտալիայի դեսպանատան ներկայացուցչի,բուհի պրոռեկտորի և դասախոսներիմասնակցությամբ: Տեսակապի միջոցով միջոցառմանը հետևել են նաև Գյումրիի ակադեմիայից:

Իտալացի փորձագետների մշակած հարցաշարի հիման վրա ուսանողները տվյալներ են հավաքագրել արգելոց-թանգարանի քիչ հետազոտված հատվածների վերաբերյալ,հստակեցրել լուծում պահանջող խնդիրները։ Հաջորդիվ մշակվելու են առաջարկներ՝ ինչպես վերականգնել, վերաօգտագործել արգելոց-թանգարանի ճարտարապետական միջավայրը՝ պահպանելով պատմամշակութային արժեքը։ Միլանի պոլիտեխնիկական համալսարանից ներգրավված փորձագետները նշել են, որ առանձնահատուկ տեղ է հատկացվելու նաև բնակչության հետ աշխատանքներին՝ բարձրացնելու համար նրանց գիտակցությունը՝պատմական արժեք ներկայացնող շենքերում ապրելու կարևորության և դրանից բխող պատասխանատվության վերաբերյալ։

Միջոցառման ժամանակ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանն ընդգծել է, որ ծրագրի շնորհիվ ձևավորվել է յուրահատուկ՝պետական մարմին-բուհ-միջազգային փորձագետհամագործակցություն՝ ուղղված մեկ ընդհանուր գաղափարի իրագործմանը։ Իսկ իրենց ուսումնասիրությունները ներկայացնող ուսանողները կարևորել են փորձագետների փոխանցած՝ճարտարապետական հետազոտություն կատարելու մոտեցումները։

Արդյունքների ամփոփումից հետո աշխատաժողովիմասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:
 
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր