1401 դիտում
10:39 05-04-2022
Ինչպես է աշխատում քարոզչությունը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուկրաինացի քաղաքագետ, հրապարակախոս եւ տեղեկատվական պատերազմների մասնագետ Ալեքսեյ Արեստովիչը (որն, ի դեպ, հիմա էլ ակտիվորեն աշխատում է իր երկրի քարոզչության համար) ժամանակին իր դասախոսություններից մեկում մի պատմություն է ներկայացրել, որը տեղի է ունեցել 2015 թվականին Քյոլնում: Գերմանական այդ քաղաք էին եկել մի խումբ «արաբ փախստականներ», որոնք իրենց անպարկեշտ էին պահում գերմանուհիների հետ՝ չէին ծեծում, չէին բռնաբարում, պարզապես, եթե այլ բառ չփնտրենք՝ «ձեռք էին գցում»:
Մի քանի օր իրենց այդպես դրսեւորելով՝ միգրանտները լքեցին քաղաքը: Հետո պարզվեց, որ դա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ, ФСБ) բազմաքայլ կոմբինացիայի մի մասն էր: Նպատակները բազմազան էին, բայց առանցքայինը հենց Գերմանիային, նրա կառավարությանը վարկաբեկելն էր: Քարոզչությունը գնում էր հետեւյալ ուղղությամբ. Եվրոպան ծերացել է, անդամալույծ է դարձել, եվրոպացիներն իրենց ազատական արժեքներով խելքները թռցրել են, նրանք չեն կարողանում պաշտպանել իրենց կանանց եւ աղջիկներին, ոչ ոստիկանությունն է դա ի վիճակի անել, ոչ էլ՝ գերմանացի տղամարդիկ, որոնց աչքի առաջ կանանց բռնաբարում են, իսկ նրանք ոչ մի ձայն չեն հանում, եւ այլն:
Այդ տիպի մեկնաբանությունները սկզբնական շրջանում սոցցանցերում տարածում էին ԱԴԾ-ի թրոլները, իսկ այնուհետեւ նաեւ սովորական օգտատերերը՝ Ռուսաստանում, Գերմանիայում եւ ամբողջ աշխարհում: Իսկ հեռահար նպատակը կապված էր ԵՄ-ում քննարկումների հետ, որոնց ընթացքում պետք է որոշվեր՝ թուլացնել պատժամիջոցները ՌԴ-ի դեմ, թե՞ թողնել նույնը: Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներ, օրինակ՝ Սլովակիան կամ Հունգարիան, դժգոհ լինելով միգրացիոն ճգնաժամից եւ ԵՄ-ում առաջին ջութակ նվագող Գերմանիայից, կարող էին կողմ արտահայտվել պատժամիջոցների մեղմացմանը:
Այս օրինակն այդքան մանրամասնորեն ներկայացնում եմ՝ ցույց տալու համար, թե ինչպես է աշխատում քարոզչությունը. վերցվում է կամ հորինվում է ճշմարիտ կամ կիսաճշմարիտ փաստ եւ սկսվում է դրա սոցցանցային, իբր բնական քննարկումը: Դրան հաճախ արձագանքում են նաեւ նորմալ լրատվամիջոցները, եւ առանձնապես կարեւոր չէ՝ վերջիններս համաձայնո՞ւմ են սոցցանցերում պտտվող պնդումների հետ, թե՞ հակադրվում են դրանց: Կարեւորը այդ պնդումների շրջանառությունն է: Աշխարհի բոլոր հատուկ ծառայություններն այսօր անցկացնում են նման օպերացիաներ, իսկ թե ինչպես են անցկացնում՝ դա արդեն կախված է այդ ծառայությունների բյուջեից եւ պրոֆեսիոնալիզմից:
Նման դեպքերում ճշմարտությունն իմանալը գրեթե անհնար է: Հատկապես՝ մարտական գործողությունների առկայության պարագայում: Օրինակ՝ Արեւմուտքը մեղադրում էր Սիրիայի կառավարությանը քիմիական զենք կիրառելու մեջ: Բաշար ալ Ասադը եւ Ռուսաստանը այդ մեղադրանքները հերքում էին: Ցանկացած երեւույթ, որը կողմերից մեկը ներկայացնում է որպես «անվիճելի ապացույց», հակառակ կողմը համարում է սուտ, շինծու եւ բեմադրված:
Կիեւի մարզում տեղի է ունեցել ողբերգություն: Դրա մասին ճիշտ այդպիսի բեւեռացված մեկնաբանություններ են հնչում: Ես նայում եմ մեր՝ հայկական ֆեյսբուքյան ժապավենը եւ տեսնում եմ, թե ինչպիսի կրքով են վիճում իմ հայրենակիցները եւ ինչպես են ռուսական կամ ուկրաինական (արեւմտյան) քարոզչության ազդեցության տակ ընկածները իրար ամոթանք տալիս՝ մեկը մյուսին «ուղեղը լվացած» եւ «զոմբի» անվանելով: Մի բան, այնուամենայնիվ, ակնհայտ է եւ անվիճելի. պատերազմը սկսել է Ռուսաստանը: Այդ երկրի բանակն է ներխուժել հարեւան պետության տարածք, եւ, հետեւաբար, Ռուսաստանի ղեկավարությունն է վերջին հաշվով պատասխանատու զոհերի եւ ավերածությունների համար»:
Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1151 դիտում
10:12 28-01-2014
Ռուսական քարոզչությունը «կացնային է». Առավոտ
2921 դիտում
10:50 28-04-2017
Հակաարևմտյան քարոզչությունը ծխածածկույթ է իշխանությունների կամայականությունների համար. «Առավոտ»
2666 դիտում
10:41 13-06-2020
Անմարդկային քարոզչությունը պարարտ հողի վրա է ընկնում․ «Առավոտ»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»