211652_close_icon
views-count1237 դիտում article-date 14:10 05-04-2022

ԵՄ-ն ապրիլի 5-ին կհամաձայնեցնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

ԵՄ-ում ապրիլի 5-ին Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթն է քննարկվելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Այդ մասին հայտնել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: 

«Այսօր մենք մտադիր ենք հավանություն տալ պատժամիջոցների նոր փաթեթին, բայց մենք դեռեւս քննարկում մենք, թե ինչ անել էներգետիկայի հետ»,- Բորելը ապրիլի 5-ին հայտարարել է իսպանական COPE ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, մասնավորապես, ԵՄ-ում միաբանություն չկա ռուսաստանյան գազից հրաժարվելու խնդրի շուրջ:

«Միաձայն որոշում ընդունելը հնարավոր չէ, քանի որ կա այսպիսի երկիր՝ Հունգարիան, որը հայտարարել է, թե վետո կդնի»,- նշել է Բորելը:

«Հրաժարվել այն բանից, ինչը չունես, հեշտ է, բայց այն երկրները, որոնք լրջորեն կախված են (ռուսաստանյան գազի մատակարարումներից), շատ դժվար է դա անել»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր