211652_close_icon
views-count2672 դիտում article-date 21:20 05-04-2022

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, որտեղ կհանդիպի Ալիևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նմանատիպ նյութեր