211652_close_icon
views-count2058 դիտում article-date 15:13 07-04-2022

Կանցկացվի «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովը. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը 2022 թ. հոկտեմբերի 10-12-ը հրավիրում է Երևանում մասնակցելու «Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային գիտաժողովին:

Զեկուցումների հիմնական ենթաբաժիններն են.

Պատմություն
Հնագիտություն
Հնամարդաբանություն
Ազգագրություն
Բանահյուսություն
Վիմագրություն
Ճարտարապետություն
Արվեստաբանություն
Մշակութաբանություն
Թանգարանագիտություն
Ժառանգության պահպանում և հանրահռչակում
Հուշարձանների պահպանություն և զբոսաշրջություն

Գիտաժողովին մասնակցելու համար մինչև հունիսի 15-ը զեկուցումների վերնագրերն ու ամփոփագրերը (300 բառ, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն) պետք է ուղարկել [email protected] հասցեին և լրացնել անհրաժեշտ ձևաթուղթը:

Կազմկոմիտեի կողմից ընտրված հայտերի մասին կտեղեկացվեն մինչև հուլիսի 15-ը: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:

Ընտրված զեկուցումները կհրատարակվեն «Պատմամշակութային ժառանգություն» ժողովածուի հերթական համարում:

Նմանատիպ նյութեր