2722 դիտում
15:52 07-04-2022
Մեր աչքերի առջև ծավալվում է եվրոպական և համաշխարհային պատմության սկզբունքորեն նոր փուլ. Սերգեյ Նարիշկին
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի մյուս երկրները պատրաստ չեն Ուկրաինայի պատճառով ուղիղ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ սահմանափակվելով միայն Կիեւին սպառազինություն մատակարարելով, գրել է ՌԴ-ի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը ռուսական «Национальная оборона» ամսագրի հոդվածում։
«ԱՄՆ-ը, ինչպես եւ ՆԱՏՕ-ի մնացած անդամների մեծ մասը, ակնհայտորեն պատրաստ չեն Կիեւի խունտային բարոյական եւ նյութական ավելի մեծ աջակցություն ցուցաբերել եւ բացահայտ ուղիղ ռազմական բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ՝ որպես Ուկրաինայի կողմնակից։
Ընթացիկ փուլում Վաշինգտոնում իրենց հիմնական խնդիրը համարում են այն, որ հնարավորինս ձգեն հակամարտությունը, այն որքան կարելի է ավելի ծախսատար դարձնեն թե՛ Մոսկվայի, թե՛ Կիեւի համար, եւ միաժամանակ թույլ չտան, որ լարվածությունը տարածվի դեպի Արեւմուտք։ Դրա համար օգտագործվում են ամենաստոր մեթոդները, ընդհուպ մինչեւ ուկրաինական տարածք զինյալներ ուղարկելը, որոնց առջեւ խնդիր է դրվում երկրում կազմակերպել եւ պաշտպանել այսպես կոչված պարտիզանական, իսկ իրականում՝ ահաբեկչական ընդհատակ»։
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ն, ինչպես ընդգծել են ամերիկյան «ստրատեգները», պետք է ջանա Ուկրաինան Ռուսաստանի համար վերածել նրան, ինչ Աֆղանստանն էր ԽՍՀՄ-ի համար։ «Նրանց համար, ովքեր գոնե մի փոքր ծանոթ են պատմությանն ու աշխարհագրությանը, ակնհայտ են այդ համեմատության բացարձակ անտեղիությունն ու ռազմավարական ձախողակությունը...
Դիմակայության կատաղիությունը ոչ երկիմաստորեն վկայում է այն մասին, որ խոսքը մի ինչ-որ անհամեմատ ավելի մեծ բանի մասին է, քան Կիեւի ռեժիմի ճակատագիրը։ Փաստորեն խաղաթղթի վրա ամբողջ աշխարհակարգի ճարտարապետությունն է դրված։ Դրա կոնկրետ ուրվագծերը կռահելը, ելնելով ներկա իրավիճակից, բավական դժվար է, բայց կարելի է վստահաբար ասել. հնին վերադարձ այլեւս չի լինի։
Ներկա պահին հենց մեր աչքերի առջեւ ծավալվում է եվրոպական եւ համաշխարհային պատմության սկզբունքորեն նոր փուլ։ Դրա էությունը միաբեւեռ աշխարհի եւ միջազգային այն հարաբերությունների տապալումն է, որոնք հենված են ամենաուժեղի, այսինքն՝ այլ պետությունները քանդելու ԱՄՆ-ի իրավունքի վրա, որպեսզի կանխվի ուժի այլընտրանքային կենտրոնների վերածվելու նրանց փոքրագույն հնարավորությունը։
Վաշինգտոնը փորձում էր իր հեգեմոնիան հաստատել Հարավսլավիայում, Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, դրան էին ուղղված նաեւ Արեւմուտքի՝ իր ազդեցության ծիր Ուկրաինային ներքաշելու ջանքերը։

Նմանատիպ նյութեր
1185 դիտում
15:09 07-11-2014
ԱՄՆ-ն շատ հանդուգն է դարձել. Սերգեյ Նարիշկին
2585 դիտում
16:08 06-10-2020
Ղարաբաղյան հակամարտության գոտի հազարավոր ահաբեկիչներ են ուղարկվում. Սերգեյ Նարիշկին
Այս բաժնից
859 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա
1162 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
916 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը