211652_close_icon
views-count4121 դիտում article-date 16:49 07-04-2022

ՀՀ տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո. այս հարցերը պիտի լուծվեն բանակցություններով. Փաշինյան

Բրյուսելում կայացած հանդիպմանը որոշում կայացվեց, մինչեւ ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկող հանձնաժողով ստեղծել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ:Առաջաինը բուն սահմանագծման աշխատանքներն են, երկրորդը սահմանի երկայնքով անվտանգության եւ կայունության ապահովումը: Այս թեմայով քննարկումները այդ թվում ՌԴ միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ մեկ տարի, եւ ի վերջո, այսպիսի փոխզիջումային որոշման հանգեցինք:

Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, ու այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանանքերին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել ՌԴ-ն, Եվրամիությունը ու այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, ու դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է. այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել ու փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության ու կայունության ապահովման ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր