211652_close_icon
views-count1516 դիտում article-date 22:02 08-04-2022

Այս փոփոխությունը կարող է մահակ դառնալ պետական գերատեսչությունների համար՝ իրենց ոչ ցանկալի լրագրողներին հավատարմագրումից զրկելու նպատակով. ՀԺՄ. aravot.am

aravot.am-ը գրում է. Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որն ընդունվելու դեպքում պետական կառույցներին հնարավորություն է տալու դադարեցնել լրագրողի կամ լրագրողների հավատարմագրումը։

Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «դիմումով» բառից հետո լրացնել «կամ նրան հավատարմագրած պետական մարմնի կողմից» բառերը, ինչը գործնականում նշանակում է, որ լրագրողներին հավատարմագրած պետական մարմիններն իրենց նախաձեռնությամբ կարող են դադարեցնել լրագրողի հավատարմագրումը։ Նախագծի հիմնավորման մեջ պատգամավորները նշել են․ ««Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ պետական մարմիններն իրավասու են լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքեր սահմանել լրագրողների հավատարմագրման կարգով:

Սակայն նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով: Ստացվում է, որ մի կողմից՝ պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որևէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Օրենքի բացը լրացնելու և, առաջին հերթին՝ լրատվական գործունեություն իրականացնողի և պետական մարմինների միջև փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու, պետական մարմինների ներքին կանոնների խախտման դեպքերում գործիքակազմ ունենալու համար առաջարկվում է, որպեսզի նաև պետական մարմինը, որը հավատարմագրել է լրագրողին, կարողանա աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնների խախտման դեպքում դադարեցնել լրագրողի հավատարմագրումը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր