3419 դիտում
10:33 09-04-2022
Արևմտյան երկրները ցանկանում են մասնատել Ռուսաստանը․ Մադուրո
Արևմտյան մի քանի երկրներ մտադիր են մեծ պատերազմ սանձազերծել Ռուսաստանի դեմ՝ նրան մասնատելու և բազմաբևեռ աշխարհի ձևավորումը կանխելու համար։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ նման կարծիք է հայտնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Կարակասում Ռուսաստանի դեսպանատանը, Բոլիվարյան Հանրապետության մի քանի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ՌԴ դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովին են հանձնել հայտարարություն՝ ի աջակցություն Ռուսաստանի ժողովրդի և կառավարության։
«Պատգամավորներն իրենց վճռական աջակցությունն են հայտնել Ռուսաստանի գործողություններին՝ «ապահովելու իր անվտանգությունը ինքնիշխան ժողովուրդների օրինական պաշտպանության և իրավահավասարության իրավունքի շրջանակներում։ Սկզբունքների համերաշխություն, և ոչ թե հարմարության համերաշխություն»։ Նրանք նշել են Ռուսաստանի հատուկ դերը խաղաղության պահպանման գործում։

Նմանատիպ նյութեր
806 դիտում
09:41 05-12-2022
Ֆրանսիան և արևմտյան մյուս երկրները չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը․ Մակրոն
1802 դիտում
15:59 06-07-2016
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում արևմտյան երկրները շուրջ 60 մլրդ դոլար են կորցրել
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ