1034 դիտում
14:44 09-04-2022
Վաշինգտոնը և Բրատիսլավան համաձայնեցնում են Սլովակիայում Patriot համակարգի տեղակայման ժամկետը
Միացյալ Նահանգները Patriot տեսակի հրթիռային պաշտպանության մեկ համակարգ է տեղակայում Սլովակիայում այն բանից հետո, երբ Սլովակիան համաձայնել է իր ունեցած խորհրդային արտադրության Ս-300 ՀՕՊ համակարգը փոխանցել ռուսական ագրեսիայի ենթարկված Ուկրաինային: Այդ մասին երեկ ասել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակը: Հաղորդում է «Ազատությունը»։
«Սա ժամանակավոր տեղակայում է, մենք խնդիրը շարունակում ենք քննարկել Սլովակիայի կառավարության հետ: Մենք շնորհակալ ենք Սլովակիային Ուկրաինային օգնություն ցույց տալու համար, այս պատերազմը մտնում է մի նոր փուլ, որի ընթացքում ռուսներն ուշադրությունը կենտրոնացնում են Դոնբասի վրա»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը և Բրատիսլավան մտադիր են քննարկել Patriot համակարգի տեղակայման ժամկետի հարցը և գտնել լուծումներ, որոնք թույլ կտան երաշխավորել Սլովակիայի լիակատար օդային պաշտպանությունը:

Նմանատիպ նյութեր
1755 դիտում
14:39 27-07-2022
Գերմանիան հայտարարել է Սլովակիայում գերմանական զորքերի երկարաժամկետ տեղակայման հնարավորության մասին
3711 դիտում
20:35 16-07-2018
Վաշինգտոնը բանակցում է Անկարայի հետ Patriot համակարգերի վաճառքի շուրջ. Թինա Քեյդենաու
1649 դիտում
14:42 15-03-2014
Սլովակիայում այսօր նախագահական ընտրություններ են անցկացվում
Այս բաժնից
1021 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
916 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
952 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»