1758 դիտում
14:39 27-07-2022
Գերմանիան հայտարարել է Սլովակիայում գերմանական զորքերի երկարաժամկետ տեղակայման հնարավորության մասին
Բունդեսվերի զինծառայողները եւ գերմանական հակաօդային պաշտպանության համակարգերը երկարաժամկետ հիմունքներով կարող են տեղակայվել Սլովակիայում, Բրատիսլավա կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, գրում է Deutsche Welle-ն։
Ըստ Բերբոքի՝ Patriot զենիթահրթիռային համակարգերը կմնան Սլովակիայի տարածքում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։
«Սա մեկօրյա միջոցառում չէ, այլ համերաշխություն՝ գործողության մեջ։ Մենք միասնական ենք անվտանգության այս հարցում»,- ընդգծել է նա։
Ավելի վաղ՝ մարտին, Սլովակիայում գերմանական հակաօդային պաշտպանության համակարգեր եւ մոտ 300 զինվորականներ տեղակայվեցին, այնուհետեւ ապրիլին եւս մոտ 300 գերմանացի զինծառայող միացավ Սլովակիայում տեղակայված բազմազգ աշխատանքային խմբին, որը մոտ 100 կմ համատեղ սահման ունի Ուկրաինայի հետ։ Սլովակիայում Բունդեսվերի զինծառայողների ընդհանուր թիվը 640-ի է հասնում, նշել է Բերբոքը։
Բացի այդ, Բերբոքը եւ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Իվան Կորչոկը հայտարարել են Ուկրաինային սպառազինությունների շուրջօրյա մատակարարումների շուրջ բանակցությունների շարունակման մասին, որում ՆԱՏՕ-ի՝ արեւելյան Եվրոպայի գործընկերներն արեւմտյան զենք են ստանում՝ խորհրդային արտադրության ռազմական տեխնիկայի դիմաց, որը նրանք մատակարարում են ուկրաինական բանակին:
Նույն օրը այցելելով Պրահա, որտեղ նա հանդիպեց իր չեխ գործընկեր Յան Լիպավսկու հետ, Աննալենա Բերբոքն ասաց, որ Գերմանիայի եւ Չեխիայի միջեւ բանակցություններն Ուկրաինային տանկերի շրջանաձեւ մատակարարման շուրջ մոտ են ավարտին եւ գտնվում են «ընդհանուր համաձայնագրի կազմման վերջնական փուլում են», որը, նրա կարծիքով, կարող է օրինակ ծառայել այլ երկրների հետ համանման համաձայնագրերի համար։

Նմանատիպ նյութեր
1034 դիտում
14:44 09-04-2022
Վաշինգտոնը և Բրատիսլավան համաձայնեցնում են Սլովակիայում Patriot համակարգի տեղակայման ժամկետը
1172 դիտում
15:23 26-10-2022
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն համաձայնագիր կստորագրեն Եվրոպայում զորքերի տեղակայման մասին. Times
1324 դիտում
17:52 23-08-2014
Մերկելը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հնարավորության մասին
Այս բաժնից
1051 դիտում
17:27 19-01-2025
Դոնալդ Թրամփը ողջունել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը
943 դիտում
16:07 19-01-2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի
982 դիտում
15:41 19-01-2025
Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ Պոկրովսկում իրավիճակը «կայուն է»