211652_close_icon
views-count2166 դիտում article-date 10:38 10-04-2022

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր`ապրիլի 10-ին, Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: 

Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Հայ Առաքելական եկեղեցին տոնը նշում է Զատկին նախորդող կիրակի օրը։

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը՝ ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Պատարագ:

Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ՝ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, և Ծաղկազարդի պատարագի ավարտին կատարվում է մանուկների օրհնության կարգ՝ որպես Տիրոջ գալուստը ավետող առաջին էակների. երբ Քրիստոսը մուտք գործեց Երուսաղեմ, ձիթենու ճյուղերով մանուկները դիմավորեցին Տիրոջ մուտքը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կկատարվեն հետևյալ արարողությունները`

1. Առավոտյան ժամը` 10:00-ին, Սուրբ Գայանե վանքի բակում տեղի կունենա Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ, 

2. 11։00 Սուրբ Պատարագ Գայանե վանքում, որից հետո կկատարվի մանուկների օրհնության կարգ:

Նմանատիպ նյութեր