37166 դիտում
19:06 19-02-2017
Խոշոր ավտովթար Երևանում. Ոստիկանության զորքերի N զորամասի մոտ 26-ամյա վարորդը Toyota-ով նախ բախվել է բետոնե արգելապատնեշներին, այնուհետև գովազդային վահանակի սյանը. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ , 26-ամյա Արթուր Քեյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 23 ZZ 369 համարանիշի ավտոմեքենայով նախ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշներին, այնուհետև գովազդային վահանակի սյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, վարորդն իր ընկերների հետ փորձում էր վթարի վայրից հեռացնել ավտոմեքենան, անգամ մեքենան բարձել էին քարշակի վրա։
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+