211652_close_icon
views-count1318 դիտում article-date 19:03 11-04-2022

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին

Ապրիլի 11-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին:

Ողջունելով համանախագահի այցը Երևան` ԱԽ քարտուղարն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը:

Այս համատեքստում համանախագահ Ռոքֆոյն ևս շեշտել է Ֆրանսիայի շահագրգռվածությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել ինչպես տարածաշրջանային հարցերի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող անվտանգային հիմնախնդիրների վերաբերյալ:

ՀՀ ԱԽ գրասենյակ

Նմանատիպ նյութեր