211652_close_icon
views-count1945 դիտում article-date 17:24 12-04-2022

«Կբախվե՛ք ներսում մշակված կանոնների հետ ու ստիպված կլինեք ենթարկվել». Ալեն Սիմոնյանը լրագրողներին հորդորում է վարքականոն մշակել. aravot.am

aravot.am-ը գրում է. «Մենք շատ լուրջ խնդիր ունենք լրագրողների գործունեության հետ: Պատսպարվելով խոսքի ազատության եւ ԶԼՄ-ի մասին օրենքով՝ լրագրողները հաճախ իրենց շատ-շատ վատ են պահում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ պետք է որոշում կայացնեն ու որեւէ ձեւով կարգավորեն լրագրողների գործունեությունը. «Իրար ընդհատելով, իրար վիրավորելով, մարդկանց հետապնդելով՝ դա լրագրություն ներկայացնելը ճիշտ չի»: Դիտարկմանը՝ իսկ պատգամավորները իրենց լա՞վ են պահում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, պատգամավորի գնահատականը տալիս են ընտրողները՝ ընտրությունների միջոցով:

Նրանք ուղիղ ընտրվող մարդիկ են: Դուք ձեր աշխատատուների հետ՝ միջազգային կառույցների, որոնք ձեզ գումար են ուղարկում արտասահմանից եւ ֆինանսավորում են այդ գրասենյակները, ունեք ձեր հարաբերությունները, հիմնականում ձեր հարաբերությունները կարգավորում եք դրսից եկող գումարների հաշվին:

ՀՀ պատգամավորները պատվիրակվում են ՀՀ ժողովրդի կողմից եւ պատգամավորի գործունեության հետ կապված օրենքը հստակ է»:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր