1328 դիտում
10:12 13-04-2022
Նախատեսվում է Էմանուել Մակրոնի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլին ընդառաջ նախատեսվում է հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը նախագահի աթոռին կրկին հավակնող Էմաունել Մակրոնի հետ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ ակնկալվում է, որ Էմանուել Մակրոնը հայկական համայնքին կներկայացնի իր առաջարկներն առաջիկա հինգ տարիների համար:
«Էմանուել Մակրոնի հետ կապն, աշխատանքը շարունակական է: Նա միշտ ներկա է լինում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, ապրիլի 24-ի միջոցառումներին: Տարվա ընթացքում հանդիպումներ են լինում նրա, նրա թիմի, նախարարների հետ: Նույնիսկ, եթե դժգոհություններ ունենք, ապա հանրային հարթակում ներկայացնում ենք, օրինակ, 44 օրյա պատերազմի հետ կապված, այն իրականության, որ Ֆրանսիան Ադրբեջանին զենք է վաճառել: Դատապարտել ենք, այդ մասին խոսել ենք նախագահ Մակրոնի հետ: Կարևոր է հիշեցնել, որ Ֆրանսիայի ներկայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ որպես համանախագահ երկիր, կարևոր է: Նույնիսկ, եթե Ուկրաինայի պատերազմը մի քիչ խանգարում է կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև հարցեր կան, միևնույն է պետք է քաջալերենք, որ Ֆրանսիան շարունակի իր գործը՝ որպես համանախագահ երկիր»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Անդրադառնալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած հաջորդ թեկնածուին՝ «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, Մուրադ Փափազյանը նշեց, որ նրա հետ որևէ հարաբերություն երբեք չեն ունեցել, որովհետև միշտ մերժել են ծայրահեղ աջակողմյանների հետ որևէ համագործակցություն:
«Մենք չենք կարող երևակայել, որ Մարին Լը Պենին քվե տրվի: Ծայրահեղ աջին միշտ մերժում ենք: Նրանք վտանգավոր քաղաքականություն են առաջարկում: Ֆրանսիայի համար ծայրահեղ աջ նախագահ ունենալը խնդիր կլինի, շատ լուրջ կթուլացնի դիրքերը միջազգային ասպարեզում: Մարին Լը Պենը մեզ համար այլընտրանք չէ»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Ֆրանսիայում նախագահի ընտրության առաջին փուլում թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել ստանալ ձայների մեծամասնությունը: Ապրիլի 10-ին կայացած ընտրության քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզվել է, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնը ստացել է՝ 27,8, իսկ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ 23,1 տոկոս ձայն:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին:

Նմանատիպ նյութեր
1114 դիտում
22:45 09-11-2023
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
826 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է