211652_close_icon
views-count1257 դիտում article-date 15:12 13-04-2022

ԵՄ-ն փորձում է կասեցնել Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածումը. Բորել

Եվրամիությունը չի նպաստում Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանն, այլ փորձում է կասեցնել այն: Այս պնդմամբ հադես է եկել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ապրիլի 13-ին El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։

«Մենք չենք զարգացնում պատերազմը, մենք չեն նպաստում պատերազմի տարածմանը,- ասել է նա:- Մենք փորձում ենք կասեցնել այն, ինչպես դրա տարածքային չափմամբ, որպեսզի այն չանցնի այլ երկրներ, այնպես էլ ուղղահայաց չափմամբ, որպեսզի չօգտագործվի ավելի մահաբեր զենք»: «Մենք դիվանագիտական մեծ ջանքեր ենք գործադրում,- հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:- Մենք պետք է ջանանք ավարտելու պատերազմը հնարավորինս շուտ, բայց մեզ համար կարեւոր է, թե այն ինչպես կավարտվի: Եվ այն միշտ կավարտվի բանակցություններով»: «Մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական առումով,- հիշեցրել է Բորելը:- Եթե Եվրոպայի ղեկավարներն ասում են, թե Ուկրաինան պաշտպանում է եվրոպական արժեքները, եւ նրանք պատերազմ են մղում, որը պաշտպանում է մեզ, այլ կերպ վարվելը երեսպաշտություն կլիներ»:

«Հունգարիայի Էներգետիկական կախվածությունը (ՌԴ-ից) տարբերվում Է Իսպանիայից,- նշել Է նա:- Անհրաժեշտ Է պատրաստել միասնական պատասխաններ, բայց դրա համար պետք Է լինեն համերաշխության ջանքեր: Առավել տուժածները պետք Է փոխհատուցում ստանան, որպեսզի մասնակցեն»։

Նմանատիպ նյութեր