1567 դիտում
11:51 14-04-2022
Բիշքեկն ու Դուշանբեն պայմանավորվել են շարունակել դեէսկալացումը սահմանին
Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել լարվածության թուլացման միջոցառումները սահմանի ընդհանուր հատվածում, որտեղ ապրիլի 12-ին երկու պետությունների զինվորականների միջեւ զենքի կիրառմամբ կոնֆլիկտ էր եղել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) Սահմանային ծառայությունը։
«Կայացել է Ղրղզստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության պատվիրակությունների հանդիպումը։ Ղրղզստանի պատվիրակությունը գլխավորում էր նախագահի առաջին տեղակալ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի Խորհրդի տնօրեն Ուլարբեկ Շարշեեւը, Տաջիկստանի պատվիրությունը՝ նախագահի առաջին տեղակալ-Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի հրամանատար Ռաջաբալի Ռահմոնալին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել շարունակել «սահմանային հակամարտության ընթացքում սահմանին տեղակայված հավելյալ ուժերի եւ միջոցների դուրսբերումը դրանց մշտական տեղակայման կետերը» եւ աշխատանքային խումբ ստեղծել, որը պետք է «երկու երկրների սահմանապահների շարժման երթուղիների հստակեցման» աշխատանք իրականացնի:
Բացի այդ, որոշում է կայացվել բացատրական աշխատանք տանել սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակչության հետ հողերի համատեղ օգտագործման եւ ջրօգտագործման կարգի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման հարցով։ Իսկ այս տարածաշրջանում Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչներին հանձնարարվել է ապահովել «սահմանային գերատեսչությունների զինծառայողների կողմից սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում սահմանապահների վարքագծի պահանջների ճշգրիտ կատարումը»։
«Պետական սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում իրավիճակը որպես համեմատաբար կայուն է բնութագրվում»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
Բիշքեկի տվյալներով՝ երկու պետությունների սահմանապահների միջեւ հակամարտությունը սկսվել է ապրիլի 12-ին այն բանից հետո, երբ տաջիկ զինծառայողները Ղրղզստանի Բատկենի շրջանի Լեյլեք շրջանի Սելկանա գյուղի տարածքում 20 մետրով ներթափանցել են Ղրղզստանի տարածք։ Օրվա ընթացքում կողմերը երկու անգամ կրակ են բացել։ Բացի այդ, Ղրղզստանը հաղորդել է Տաջիկստանի կողմից Բատկենի շրջանում գտնվող ղրղզական Դոստուկ գյուղի վրա ականանետային հարձակման մասին։ Չորեքշաբթի գիշերը կողմերը պայմանավորվել են լրացուցիչ ուժեր եւ տեխնիկա դուրս բերել առճակատման գոտուց։ Ղրղզական կողմից միջադեպի ժամանակ վիրավորվել է վեց մարդ։
Նշենք, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ-ի անդամ երկրներ են։

Նմանատիպ նյութեր
8139 դիտում
22:06 01-08-2020
Արմեն Աշոտյան. ԱԳ նախարարին հարցրեք, եթե Վիեննան հալվա էր, բա Դուշանբեն ի՞նչ էր, բոզբա՞շ
10454 դիտում
22:26 12-12-2020
Հրանտ Բագրատյան. Ասում են, պայմանավորվել ենք, որ այս գյուղերը մեզ պիտի տաք. Նիկոլ, էլ ի՞նչ ես պայմանավորվել
4237 դիտում
13:17 11-11-2017
Պուտինը և Թրամփը պայմանավորվել են շարունակել ԻՊ-ի դեմ պայքարը Սիրիայում մինչև հաղթանակ տանելը
Այս բաժնից
916 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
823 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
889 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է