1355 դիտում
13:12 14-04-2022
ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների՝ ԱՊՀ-ում ամրապնդվելու փորձերը հղի են լուրջ ռիսկերով. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների՝ ԱՊՀ-ում ամրապնդվելու փորձերը հղի են լուրջ ռիսկերով, դա անընդունելի է Մոսկվայի համար, եւ ԱՊՀ երկրներն այս ֆոնին ամրապնդում են համագործակցությունն արտաքին սահմանների պաշտպանության համար, ria.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկների Առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
«Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունեն անվտանգության եւ արտաքին սահմանների պաշտպանության ոլորտում միջպետական համագործակցության մեխանիզմները, որոնք ձեւավորվել են ԱՊՀ շրջանակներում։ Հասկանալի պատճառներով համագործակցության այս ոլորտը ամենաքիչ հանրայինն է, սակայն դրա նշանակությունն անշեղորեն աճում է»,- ասել է դիվանագետը։
«Այդ միտումը հատկապես նկատելի է դարձել Աֆղանստանում կարդինալ փոփոխությունների ֆոնին, որոնք էական ազդեցություն ունեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրավիճակի վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների կողմից իրենց գործելակերպն ու չափանիշները պարտադրելու, ռազմական ճանապարհով ԱՊՀ տարածաշրջանում ամրապնդվելու շարունակական փորձերի լույսի ներքո, ինչը հղի է լուրջ ռիսկերով եւ անընդունելի կլինի Ռուսաստանի համար»,- ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր
8790 դիտում
19:16 03-07-2017
Հանրության շրջանում արդարության վերաբերյալ դժգոհություն կա, որը պայմանավորված են կոռուպցիոն ռիսկերով. տնտեսագետ
Այս բաժնից
919 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
829 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
892 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է