211652_close_icon
views-count3463 դիտում article-date 17:58 15-04-2022

Խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո Ադրբեջանը պահանջելու է, որ ռուս խաղաղապահները դուրս գան Արցախից․ Շահնազարյան

Արցախում թե քաղաքական շրջանակների, թե հասարակ արցախցիների հետ շփումները ակնհայտորեն ցույց են տալիս, որ նրանց տրամադրությունն ավելի քան մարտական է. ասում են՝ մենք ոչ մի պատերազմից էլ չենք վախենում, հանուն Արցախի պետականության եւ մեր Մայր հողում ապրելու մեր իրավունքի մենք պատրաստ ենք ամեն ինչի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը, ով այս օրերին գտնվում է Արցախում:

«Արցախցիներն ասում են՝ սրանք բարձրագույն արժեքներ են մեզ համար, որոնք զիջման ու քննարկման ենթակա չեն: Սա ասում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլ քաղաքացիները: Այս ամենն արտահայտվեց Արցախի Ազգային ժողովի ընդունված հայտարարության մեջ: Առանց որեւէ չափազանցության, դա պատմական հայտարարություն է: Դրա քաղաքական հետեւանքներն ունենալու են կարեւոր պատմական նշանակություն: Արցախի ԱԺ-ն ժողովրդի անունից անելով այդ հայտարարությունը, ցույց տվեց, որ որեւէ կերպ չի ընդունում այն, ինչ այսօր անում է պաշտոնական Երեւանը, որն ըստ էության, ամբողջությամբ կատարում է Բաքվի եւ Անկարայի հրահանգները: Դա անընդունելի է»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով, այդ Հայտարարությունում ուղղակիորեն նշված է, որ այսօպես կոչված «խաղաղության գործընթացը», որը որդեգրել են դրսից կառավարվող ՀՀ իշխանությունները, դա ոչ միայն ուղղակի գոյաբանական վտանգ է Արցախի պետականությանը, այլեւս ընդհանրապես արցախցուն այս հողում ապրելու իրավունքին դեմ է: Ավելին, նշվում է, որ դա ուղղակի վտանգ է նաեւ Հայաստանին եւ ոչ պակաս վտանգ:

«Իմ գնահատականով, Արցախի ԱԺ ղեկավարությունը, բոլոր խմբակցությունները համոզված են, որ այդ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի: Եվ քաղաքական, եւ ռազմական պայքարի է պատրաստ Արցախի ողջ ժողովուրդ: Սա Արցախի համար չէ, նաեւ ՀՀ-ի համար է, ողջ հայության համար է: Իրենք ուղղակի հուսով են, որ այս պատմական հայտարարությամբ մեր ազգային արժանապատվության վերականգնման մեջքը ուղղելու նոր հնարավորություն է ստեղծվում: Փաշինյանի այս քաղաքականությունը շատ ավելի կորստաբեր է լինելու Արցախի, Հայաստանի ու ողջ հայության համար, քան նրա սանձազերծած 44-օրյա պատերազմը»,-նշեց նա:

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր