211652_close_icon
views-count1305 դիտում article-date 12:45 16-04-2022

ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը. Արցախի ՆԳ նախարարի ուղերձը՝ ոստիկանության օրվա առթիվ

Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ, որտեղ, մասնավորապես, նշված է.

«ՀՀ ոստիկանության հարգելի ծառայողներ, վետերաններ,

Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՀ ոստիկանության համակարգում ծառայողի մասնագիտական օրը:

Կազմավորման օրից ի վեր՝ արդեն 104 տարի, ՀՀ ոստիկանությունն արժանապատվորեն է կատարում իր առաքելությունը՝ երկրում պահպանելով օրինականությունն ու կայուն հասարակական կարգը, արժանի լինելով ոստիկանին հատուկ բարձր կոչմանը: Այս ամենին զուգահեռ՝ Հայրենիքի համար վճռորոշ ժամանակահատվածում ոստիկանները զինվորագրվել են երկրի պաշտպանությանը և Արցախի գործընկերներ-ծառայողների հետ արել առավելագույնը:

Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության համար անմահացած ոստիկաններին, երախտագիտություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր շարքերում են և, հավատարիմ մնալով տված երդմանը, շարունակում են ոստիկանի դժվար ու պատասխանատու առաքելությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի:

Համոզված եմ, որ առաջիկայում ևս կշարունակենք մեր համագործակցությունը, որի արդյունքում շահելու է Հայաստանի և Արցախի հանրությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ոստիկանության օրվա առթիվ ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեզ, համակարգի հիմքերն ամուր դրած վետերաններին ու նաև ձեր ընտանիքների անդամներին և ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»:

Նմանատիպ նյութեր