1386 դիտում
13:55 16-04-2022
Վատիկանն Ուկրաինայի ճնշման ներքո փոխել է Ավագ Ուրբաթ մատուցվող պատարագի տեքստը․ Reuters
Վատիկանը Ուկրաինայի ճնշման ներքո փոխել է Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ Ավագ Ուրբաթ մատուցվող պատարագի նախապես հաստատված կարգը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վատիկանում Ուկրաինայի դեսպանի, ինչպես նաև Ուկրաինայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկի վրդովմունքի պատճառը պատարագին հետևած խաչակրաց երթին ռուսաստանցի և ուկրաինացի կանանց մասնակցությունն էր։
Վատիկանում հաստատված սցենարի համաձայն` Քրիստոսի թաղման կարգ կոչվող արարողության ընթացքում Փրկչի խաչելությունը խորհրդանշող մեծ փայտյա խաչը կրում էին Հռոմում ավելի քան 20 տարի բնակվող ռուս և ուկրաինացի երկու կանայք։ Նրանք նաև համատեղ ուղերձի մի տեքստ էին պատրաստել, որում խոսում էին համամարդկային արժեքների կորստի և հաշտության անխուսափելիության մասին։
Ուկրաինական կողմի ճնշման ներքո, սակայն, կանանց 200 բառից բաղկացած ուղերձը կրճատվել էր, և դրանում մնացել էր ընդամենը երկու նախադասություն։
«Ուղերձի նախնական տեքստը անպատեհ էր և անգամ վիրավորական։ Այն հաշվի չէր առնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կոնտեքստը»,- հայտարարել է ուկրաինացի կաթոլիկների առաջնորդը։

Նմանատիպ նյութեր
3361 դիտում
09:39 28-02-2019
Ինչու էր Արարատ Միրզոյանը փոխել իր ելույթի տեքստը. «Փաստ»
2007 դիտում
11:43 18-04-2014
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ. Այսօր Հիսուս Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է
Այս բաժնից
751 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
757 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1159 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել