211652_close_icon
views-count1593 դիտում article-date 11:28 19-04-2022

Մեզ լավ ենք զգում, ծածկի կարիք չունենք, դեռ կարողանում ենք այսպես շարունակել հացադուլը․44–օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյան․ Tert.am

Գիշերը լավ է անցել, մեր մարտական ընկերները հերթապահել են գիշերը, ու դա հնարավորություն է տվել ինձ ու Արթուրին գիշերը քնել։ Այս մասին լրագրողներին ասաց արդեն երկրորդ օրը Ազատության հրապարակում հացադուլ իրականացնող 44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը։ Գրում է Tert.am-ը։

«Մենք մեզ բավականին լավ ենք զգում, տրամադրվածություններս գերազանց է։ Մեզ ծածկով կամ վրանով ապահովելու համար երեկ զրուցել ենք ոստիկանների հետ իրենց նախաձեռնությամբ, սակայն այս պահին դրանց կարիքը չունենք, որովհետև այսպես դեռ կարողանում ենք շարունակել։ Որ պահից, որ չկարողանանք շարունակել, այդ հարցով կդիմենք ոստիկանությանը»,- ասաց նա։

Նվեր Կիրակոսյանը նշեց, որ երեկ իրենց մոտեցել են մեծաթիվ երիտասարդներ, որոնց հետ քննարկել են, թե ինչպես են պատկերացնում երիտասարդների ներգրավածությունը իրենց ակցիային։ Ակնկալում են, որ այսօր երիտասարդները Ազատության հրապարակում հավաքվելու են այլ ֆորմատով։ Կիրակոսյանը հավելեց, որ այսօր ժամը 11․30-ին հանդես են գալու կոչով։

Նմանատիպ նյութեր