211652_close_icon
views-count58809 դիտում article-date 11:52 18-04-2022

Ավտովթար-հրդեհ Լոռու մարզում․ Nissan-ը բախվել է բետոնե արգելապատնեշին և բռնկվել․ օպերատիվ են գործել փրկարարներն ու Լոռու մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, ապրիլի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում 29-ամյա Ա․Կ․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Քոբայր վարչական շրջանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան աշխատեն, իսկ հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը հաջողվել է պարեկներին։

Դեպքի վայր է ժամանել են նաև Պարեկային ծառայությանն Լոռու մարզի պարեկային գնդի ավագ հետաքննիչ Գարիկ Մելիքսեթյանը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե բետոնը պաշտպանիչ արգելապատնեշը չլիներ, ավտոմեքենան մի քանի 100 մետր գահավիժելու էր անդունդը։

Փաստի առթիվ Պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր