56273 դիտում
12:16 18-04-2022
Ոստիկանությունն իրականացրել է հատուկ օպերացիա․ նրանց կողմից հայտնաբերվել, իսկ քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղան, ով ՍՊԸ տնօրեն է, տեղափոխվել է «ԿՊԶ»․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։
Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։
Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ատացել, որ ապրիլի 2-ին ժամը 17:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Վայք քաղաքի սկզբնամասում գտնվող «Թամսար» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանի աշխատասենյակ և առանց որևէ պահանջ ներկայացնելու ծեծի են ենթարկել, իսկ նրանցից մեկը ձեռքին եղած մետաղական ձողով հարվածներ է հասցրել Վ. Ասատրյանին, ապա դիմել են փախուստի:
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գազալցակայանի տնօրեն Վ. Ասատրյանը հրաժարվել է կատարվածի մասին հաղորդում տալուց:
Ոստիկանությունը ունի նաև տեղեկություններ, որոնք ճշտվում են, որ տնօրենին ծեծի ենթարկողների մեջ շոշափվում է Ազգային ժողովի պատգամավորներից մեկի որդու անունը, ով նաև հիմնական դերակատարներից է եղել և նա է մետաղական ձողով հարվածել գազալցակայանի տնօրենին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
62403 դիտում
11:07 16-12-2017
Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի Porsche Cayenne-ը
92904 դիտում
09:55 08-05-2022
Հետախուզում է հայտարարվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ