211652_close_icon
views-count1676 դիտում article-date 18:44 19-04-2022

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ. Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ կիսաեզրափակչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում հաղթահարելով չեռնոգորցի Տոմիսլավ Ջինովիչի արգելքը:

Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ բացեց: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակեց նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտված ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը ու հաղթանակը շնորհեցին Իսրայելյանին:

Այսպիսով երկու հայ բռնցքամարտիկ արդեն կիսաեզրափակիչում է: Երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն 51 կգ քաշային Արեն Ասլամազյանը, 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր