211652_close_icon
views-count1336 դիտում article-date 19:26 20-04-2022

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ․ Հակոբյանը և Իսրայելյանը եզրափակչում են

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Նախ եզրափակիչի ուղեգիր նվաճեց 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Մեր մարզիկը հաղթեց 5:0 հաշվով:

Կիսաեզրափակիչում հաղթանակ տոնեց նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը մրցեց Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ՝ տանելով 5:0 հաշվով տպավորիչ հաղթանակ:

Եզրափակիչում Իսրայելյանը կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արես Հակոբյանը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Նմանատիպ նյութեր