211652_close_icon
views-count1967 դիտում article-date 14:41 21-04-2022

Անդրանիկ Փիլոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. փաստաբան․ NEWS.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։

Նա նշեց, որ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն մակագրվել է, սակայն իրենք առայժմ չեն ծանուցվել։

Փաստաբանը քրեական գործի վերաբերյալ այլ մեկնաբանություն տալ չցանկացավ։

Նշենք, որ  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, Փիլոյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր