211652_close_icon
views-count1529 դիտում article-date 09:18 25-04-2022

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Հղում եմ ամենաջերմ և սրտանց շնորհավորանքները Էմանուել Մակրոնին վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում նրան ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման եւ Ֆրանսիայի փառքի»,-գրել է Ն. Փաշինյանը։

Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը երկրի նախագահի ընտրությունների երկրորդ ու որոշիչ փուլի քվեարկության նախնական տվյալներով առաջ է անցել իր մրցակից, Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության ներկայացուցիչ Մարին Լը Պենից։ 

Մակրոնը, նախնական տվյալներով, ստացել է ընտրողների ձայների 57,6 տոկոսը, Լը Պենը՝ 42,4 տոկոսը։

Նմանատիպ նյութեր