1030 դիտում
14:28 25-04-2022
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի հանձնաժողովը նիստ է հրավիրել
Ապրիլի 25-ին կայացել է Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը։
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ օրակարգում ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի քննարկման հարցերն էին։
Օրենքների նախագծերը ներկայացրել է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ․ Բաղդասարյանը։
Հիմնական զեկուցողի փոխանցմամբ ««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն սահմանել օրենքով, ինչպես նաև հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:
««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունն օրենքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխությունների և նոր կարգավորումների սահմանումը։
Պատգամավորների հնչեցրած առաջարկություններն ընդունվել են հեղինակի կողմից և քննարկման արդյունքում կներառվեն վերջնական տարբերակում։
Օրենքների նախագծերն արժանացել են հանձնաժողովի հավանությանը և դրական եզրակացությամբ կներկայացվեն ԱԺ հերթական նիստի քննարկմանը։

Նմանատիպ նյութեր
1512 դիտում
17:15 14-09-2020
Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
Այս բաժնից
820 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր
925 դիտում
20:30 31-01-2025
ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
646 դիտում
18:15 31-01-2025
Սիրիայի անցումային նախագահը կմեկնի Թուրքիա