211652_close_icon

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

views-count1614 դիտում article-date 17:15 14-09-2020
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին հրավիրել է նիստ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է օրենքը ներառել ԱԺ հերթական նիստի օրակարգում: Հաջորդիվ հանձնաժողովը լսել է Հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայարապետյանը: Պատգամավորները Շուշանիկ Հայրապետյանին առաջադրել են պալատի կողմից արձանագրած ոլորտային խախտումների վերաբերյալ հարցեր: Ներկայացվել է առաջարկություն՝ հաշվետվության ոլորտային քննարկումներ կազմակերպել ԱԺ մշտական հանձնաժողովներում: Հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: [b]Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր